Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստ և մարզիչ Անդրեյ Շևչենկոն հրաժարվել է Ուկրաինայի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) փոխնախագահի պաշտոնից՝ նրա կազմի հետ անհամաձայնության պատճառով։
«ԱՕԿ-ում իմ աշխատանքը պատիվ եմ համարում, հասկանում եմ դրա զարգացման կարևորությունը։
Միևնույն ժամանակ, ես չեմ կարող մնալ ԱՕԿ-ում նման կազմի պատճառով»,- գրել է Շևչենկոն իր սոցիալական ցանցերում։
Հինգշաբթի օրը կայացել են Ուկրաինայի ԱՕԿ-ի ղեկավարության ընտրությունները։ Կազմակերպության նախագահ է ընտրվել երիտասարդության և սպորտի նախարար Վադիմ Գուտցայտը։