Մարոկկոյի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Վրաստանի ընտրանուն (3:0):
Գոլերը խփեցին Յուսեֆ Էն-Նեսիրին, Հակիմ Զիեշը և Սոֆյան Բուֆալը, ով իրացրեց 11 մետրանոցը։
Մարոկկացիների երկրորդ գոլը խփեց «Չելսիի» կիսապաշտպան Հակիմ Զիեշը՝ իր կիսադաշտից հեռահար հարվածով։
Նոյեմբերի 20-ին մեկնարկող Կատարում կայանալիք Աշխարհի առաջնությունում Մարոկկոյի հավաքականը նույն խմբում կխաղա Բելգիայի, Խորվաթիայի և Կանադայի հետ։