Տիրանայում ընկերական հանդիպում է կայացել Ալբանիայի և Իտալիայի հավաքականների միջև:
Հանդիպումն ավարտվել է Ռոբերտո Մանչինիի թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Դուբլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել իտալացի կիսապաշտպան Վինչենցո Գրիֆոն, ևս մեկ գոլի հեղինակ է դարձել Ջովանի Դի Լորենցոն։ Ալբանացիների կազմում աչքի ընկավ Արդիան Իսմայիլին։
Նշենք, որ երկու հավաքականներն էլ չեն կարողացել նվաճել նոյեմբերի 20-ին մեկնարկող Կատարում կայանալիք Աշխարհի առաջնության ուղեգիր։