«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հիվանդության պատճառով ստիպված է բաց թողնել Նիգերիայի դեմ ընկերական հանդիպումը, որը տեղի կունենա վաղը՝ նոյեմբերի 17-ին։
Այս մասին հայտնել է Պորտուգալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։
«Ռոնալդուն պատրաստ չի լինի վաղվա խաղին, նա չի մարզվում հիվանդության պատճառով։ Այժմ նա գտնվում է իր սենյակում, որտեղ հանգստանում է։ Ես հարյուր տոկոսով վստահ եմ, որ նա չի կարողանա խաղալ այդ խաղում»,- Սանտուշի խոսքերն է մեջբերում The Athletic-ը։
Նոյեմբերի 24-ին Պորտուգալիան ԱԱ-ում իր առաջին հանդիպումը կանցկացնի Գանայի հետ, իսկ 28-ին Աշխարհի առաջնության խմբային փուլում ուժերը կչափի Ուրուգվայի հետ։