Էրլինգ Հոլանդը, ով վերջին տարիներին հիանալի խաղ է ցուցադրում, չի խաղա Աշխարհի առաջնությունում, քանի որ Նորվեգիայի հավաքականը չկարողացավ մրցաշարի ուղեգիր նվաճել։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվողը հույս ունի մի օր ելույթ ունենալ համաշխարհային ֆուտբոլի գլխավոր մրցաշարում։
«Հուսով եմ, որ Նորվեգիայի հավաքականի կազմում խաղալու եմ խոշոր մրցաշարում: Իհարկե, մեր նպատակը Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություն հասնելն է։ Գիտենք, որ դժվար է, բայց հուսով եմ, որ այնտեղ ելույթ կունենանք»,- Հոլանդի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Վերջին անգամ Նորվեգիայի հավաքականը խոշոր մրցաշարում խաղացել է 2000 թվականին՝ Եվրոպայի առաջնությունում։ Ինչ վերաբերում է Աշխարհի առաջնություններին, ապա վերջին անգամ նորվեգացիներն այս մրցաշարին մասնակցել են 1998 թվականին։