Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ) ճանաչվել է 2019 թ․-ի 2-րդ լավագույն ծանրորդ՝ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի կողմից
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ներկայացրել է 2019 թվականի լավագույն մարզիկների քվեարկության արդյունքները:
Երրորդ տարին անընդմեջ լավագույնն է ճանաչվել գերծանր քաշային վրացի Լաշա Տալախաձեն, ով երկրպագուների քվեարկության արդյունքում ստացել է 17 084 ձայն: Մարտիրոսյանը ստացել է 5 514 ձայն: Երրորդը չինացի Լյու Քսիաոջինն է։
