Մյունխենի «Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանը մեկնաբանել է թիմի ելույթը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում։
Գերմանական գրանդն այս փուլն ավարտեց վեց հանդիպումներում 100 տոկոսանոց արդյունքով՝ 18 միավորով։
«Վեց հաղթանակ վեց խաղում։ Թիմը գերազանց անցկացրեց խմբային փուլը։ Շնորհավորում եմ ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին։ Այս մրցաշրջանում մենք վճռական ենք տրամադրված շատ հեռու գնալու»,- սոցցանցերում գրել է Կանը։
Հիշեցնենք, որ 2021/2022 մրցաշրջանում «Բավարիան» ավարտեց Չեմպիոնների լիգայում իր ելույթները 1/4 եզրափակիչ փուլում՝ երկու խաղերի արդյունքով պարտվելով իսպանական «Վիլյառեալին»։
























































