Չեմպիոնների լիգայի խմբային փուլում «Լիվերպուլը» 2:0 հաշվով հաղթեց «Նապոլիին»:
Այսպիսով, դա մերսիսայդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի 100-րդ հանդիպումն էր Չեմպիոնների լիգայում։
Դրանցում նա տարել է 58 հաղթանակ և, այս ցուցանիշով, զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝ 61 հաղթանակ։
«Նապոլիի» դեմ հանդիպումը Կլոպի համար 400-րդն էր «Լիվերպուլի» գլխավորությամբ՝ սա 4-րդ ամենաբարձր արդյունքն է ակումբի պատմության մեջ։
























































