Խաբի Ալոնսոն կշարունակի գլխավորել «Բայերը»։ Այս մասին հայտնում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Ըստ աղբյուրի՝ Լևերկուզենը ներկայացնող ակումբի ղեկավարությունը գոհ է երիտասարդ մասնագետի կատարած աշխատանքից և մտադիր է ժամանակ տալ նրան, նվազագույնը մինչև ձմեռ։
Ալոնսոն գլխավորել է թիմը հոկտեմբերի սկզբին՝ պայմանագիր կնքելով մինչև 2024 թվականը։ Նրա գլխավորությամբ թիմը 6 հանդիպում է անցկացրել և միայն 1 հաղթանակ տարել։
Գերմանական ակումբն այսօր Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին տուրում կհյուրընկալի «Բրյուգեին»։ Չհաղթելու դեպքում «Բայերը» կարող է չհայտնվել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆում։
Հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 21։45-ին։























































