Մյունխենի «Բավարիայի» մարզիչ և նախկին ֆուտբոլիստ Մարտին Դեմիկելեսը կարող է աշխատանքի անցնել Արգենտինայում, հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 41-ամյա արգենտինացին «Ռիվեր Փլեյթի» գլխավոր մարզչի հիմնական թեկնածուն է։
Դեմիկելեսն առավել հայտնի է «Բավարիայում» և «Մանչեսթեր Սիթիում» իր ելույթներով: 2017-2018 թվականներին նա աշխատել է որպես մարզչի օգնական «Մալագայում», իսկ 2019 թվականից աշխատում է «Բավարիայում»։
Հիշեցնենք, որ այս շաբաթ «Բոկա Խունիորսը» դարձավ Արգենտինայի առաջնության չեմպիոն, իսկ «Ռիվեր Փլեյթը» զբաղեցրեց երրորդ տեղը։