Արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը, ով վերջերս հայտարարեց կարիերան ավարտելու մասին, ճանաչվել է MLS-ի 2022 թվականի լավագույն խաղացող։
«Ես չէի կարող պատկերացնել կարիերայիս ավելի լավ ավարտ:
Շնորհակալություն բոլորին, ովքեր քվեարկել են իմ օգտին, սա իմ կարիերայի խորհրդանիշն է՝ պայքարել, պայքարել և կրկին պայքարել իմ նպատակների ճանապարհին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում MLS-ի մամուլի ծառայությունը:
Մինչ MLS-ը, որտեղ Իգուաինը հանդես էր գալիս «Ինտեր Մայամիի» կազմում, հարձակվողը խաղացել է արգենտինական «Ռիվեր Փլեյթում», իսպանական «Ռեալ Մադրիդում», իտալական «Նապոլիում», «Յուվենտուսում», «Միլանում» և անգլիական «Չելսիում»: