Չեմպիոնների լիգայի խմբային փուլի հինգերորդ տուրում միլանյան ակումբները՝ «Միլանն» ու «Ինտերը», հաղթեցին նույն 4։0 հաշվով։
Իտալիայի չեմպիոնը հաղթեց Զագրեբի «Դինամոյին», իսկ փոխչեմպիոնը՝ չեխական «Վիկտորիային»։ Հանդիպումների արդյունքները մեկնաբանել է «Ինտերի» նախկին խաղացող Անտոնիո Կասանոն, ով կարծում է, որ երկու ակումբներն էլ չափազանց հեշտ հաղթանակներ են տարել․
«Ե՛վ «Ինտերը, և՛ «Միլանը» չափազանց հեշտ հաղթանակներ տարան: «Դինամոն» կարծես B Սերիայի թիմ լիներ, իսկ «Վիկտորիան»՝ C Սերիայի:
Չեմպիոնների լիգայում դժվար հանդիպումներ են լինում, բայց դրանք հաստատ այդ հանդիպումների շարքից չեն: Երբեմն չեմ հասկանում, թե ինչու են նման խաղեր լինում Եվրոպայի ամենահեղինակավոր մրցաշարում»,- Կասանոյի խոսքերն է մեջբերում fcinter1908.it-ը։
























































