Նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը կարծում է, որ «Պարի Սեն Ժերմենը» կրկին կձախողվի Չեմպիոնների լիգայի բաղձալի գավաթի համար պայքարում։
«Մակքաբիի» նկատմամբ 7-2 հաշվով տարած հաղթանակից հետո փարիզցիները երաշխավորեցին իրենց մասնակցությունը փլեյ-օֆֆին, սակայն հայտնի դանիացին տպավորված չէ մրցաշարի ֆավորիտներից մեկի խաղով։
«Չեմպիոնների լիգան բարդ թեմա է ՊՍԺ-ի համար, և վերջերս նրանց հիմնական խնդիրը նորից ի հայտ եկավ. նրանք առաջ են 4-0 հաշվով, բայց արդեն 4-2 է լուսատախտակին: Նրանք պետք է չափազանց շատ գոլեր խփեն հաղթանակի համար, և դա միշտ չէ, որ ստացվում է:
Իմ կարծիքով, նրանք ահավոր են պաշտպանվում՝ առաջին հերթին Մբապեի, Մեսսիի և Նեյմարի պատճառով։ Լինելով մարզադաշտում՝ անմիջապես նկատում ես, որ նրանք ընդհանրապես չեն աշխատում։ Մյուս բարձրակարգ թիմերը հարձակվում և պաշտպանվում են ամբողջ կազմով, ինչը շատ կարևոր է, բայց ՊՍԺ-ն դա չունի»,- Շմեյխելի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:
























































