«Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի 5-րդ փուլում կրած պարտությունից հետո այցելել է «Բավարիայի» հանդերձարան:
Մյունխենցիների նախկին հարձակվողը խաղից հետո ողջունել է նախկին թիմակիցներին:
«Միշտ հաճելի է Լևային նորից տեսնելը: Բայց, իհարկե, ցավում եմ նրա համար՝ հատկապես իմանալով, թե նա որքան ամբիցիոզ է»,- ասել է «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը:
Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում Լևանդովսկին 5 խաղում 5 գոլ է խփել, սակայն իր նախկին թիմի դարպասն այդպես էլ չի կարողացել գրավել:
ՉԼ 5 տուրերի արդյունքում «Բարսելոնան» զրկվեց փլեյ-օֆֆ փուլ դուրս գալու շանսերից և կխաղա Եվրոպա լիգայում:
























































