«Բարսելոնան», ինչպես նաև Մադրիդի «Ատլետիկոն», ՉԼ-ի խմբային փուլի ավարտից մեկ տուր առաջ արդեն կորցրել են մրցաշարի հաջորդ փուլ դուրս գալու իրենց հնարավորությունները։
Նույնը վերաբերում է նաև «Սևիլիային»՝ անկախ վերջին տուրի արդյունքից․ իսպանական ակումբը նույնպես իր խմբում կմնա երրորդ տեղում։
Այսպիսով, միայն «Ռեալն» է շարունակում պայքարը ՉԼ-ում։ Առաջին անգամ Չեմպիոնների լիգայում 1/8 եզրափակիչ փուլի հայտնվելու ամբողջ ընթացքում (2003/2004 մրցաշրջանից), միայն մեկ իսպանական ակումբ դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Հիշեցնենք, որ հենց Մադրիդի «Ռեալն» է Չեմպիոնների լիգայի ներկայիս գավաթակիրը։
























































