Ֆրանսիացի մարզական լրագրող Օրելիեն Մակեդոն նշել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի այն ֆուտբոլիստների անունները, ովքեր կարող են տեղափոխվել եվրոպական թոփ առաջնություններ։ Ըստ լրագրողի, այդ ֆուտբոլիստների թվում է նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուրադ Սպերցյանը։
«Գիտեք, ես ուշադիր հետևում եմ ՌՊԼ-ին: Ռուս խաղացողներից եվրոպական առաջնությունների ակումբներ տեղափոխվելու հնարավորություններ ունեն Կուզյաևն ու Մոստովոյը «Զենիթից», «Դինամոյից» Զախարյանն ու Ֆոմինը, ինչպես նաև «Սպարտակի» հարձակվող Սոբոլևը։
Պինյաևը մի քանի տարի անց ևս կարող է տեղափոխվել եվրոպական ուժեղ ակումբ։ Իհարկե, մշտական առաջընթացի դեպքում։
Նույնը կարող եմ ասել ԲԿՄԱ-ի խաղացողներ Չալովի և Դիվեևի, ինչպես նաև «Կրասնոդարի» խաղացողներ Սպերցյանի և Սաֆոնովի մասին»,- ասել է Մակեդոն Metaratings.ru-ին տված հարցազրույցում։