Մյունխենի «Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը կիսվել է ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ «Բարսելոնայի» հետ հանդիպման սպասելիքներով։
«Բարսելոնան» առաջին խաղակեսում շատ հնարավորություններ ուներ։ Բայց մենք օգտագործեցինք մեր առաջին հնարավորությունը և լավ էինք գործում երկրորդ խաղակեսում: Հանդիպումը բաղկացած էր բոլորովին տարբեր խաղակեսերից։
Ո՞վ պետք է փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճի՝ «Ինտերը», թե՞ «Բարսելոնան»: Ես այս հարցին պատասխան չունեմ։ Ինձ համար դա այդքան էլ կարևոր չէ: Ամենակարևորը՝ մենք դուրս ենք եկել հաջորդ փուլ։
«Բարսելոնայի» դեմ ոչինչ չունենք, բայց մենք խոսում ենք հեղինակավոր դիմակայության մասին։ Պետք է նորից նշենք՝ «Բարսելոնան» շատ ուժեղ կողմեր ունի։ Սա միանշանակ Եվրոպայի լավագույն թիմերից մեկն է: Վստահ եմ, որ առաջիկա խաղում մենք դա կտեսնենք»,- Նագելսմանի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն։
























































