«ՌԲ Լայպցիգի» հարձակվող Տիմո Վերները Չեմպիոնների լիգայի խաղարկությունում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (3:2) դարձավ հաղթական գոլի հեղինակ:
Սա հարձակվողի երրորդ գոլն է մադրիդյան ակումբի դեմ խաղերում մրցաշարում հանդես գալու ընթացքում:
Չեմպիոնների լիգայում ամենից հաճախ Վերները գոլի հեղինակ է դարձել հենց «Ռեալի» դեմ խաղերում։ Ոչ մի այլ թիմի Վերները երկու գոլից ավել չի խփել այս մրցաշարում։
Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մարկո Ռոյսը գերմանացի ֆուտբոլիստների շրջանում ամենաշատ գոլն է խփել մադրիդցիներին՝ 4։























































