Մարսելում այս օրերին ընթանում է թենիսի ATP 250 շարքի մրցաշարը։
Առաջին շրջանում պայքարից դուրս է մնացել մրցաշարի գործող չեմպիոն Կարեն Խաչանովը։ Հայկական արմատներ ունեցող ռուս թենիսիստը երեք սեթում 6-4, 4-6, 5-7 հաշվով զիջել է Ալյաժ Բեդենեին։
Սլովենացի թենիսիստը երրորդ խաղում անընդմեջ հաղթում է վարկանիշային աղյուսակի թոփ-20-ի ներկայացուցչի։ Ավելի վաղ նա Ռոտերդամում հաղթել էր Ստեֆանոս Ցիցիպասին ու Բենուա Պերին։
Նշենք, որ Կարեն Խաչանովը պարտություն է կրում իր վերջին չորս խաղերից երրորդում։ Հաջորդ շաբաթ Կարենը մասնակցելու է Դուբայի մրցաշարին։