Բունդեսլիգայի 10-րդ տուրում «Բավարիան» 5։0 հաշվով հաղթեց «Ֆրայբուրգին»։
13-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Սերժ Գնաբրին։ 20 րոպե անց մյունխենյան ակումբի առավելությունը կրկնապատկեց Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը։
52-րդ րոպեին աչքի ընկավ Լերոյ Սանեն, իսկ 55-րդ րոպեին՝ Սադիո Մանեն։ Հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Մարսել Զաբիտցերը՝ աչքի ընկնելով 80-րդ րոպեին։
«Բավարիան» 19 միավորով բարձրացավ 2-րդ հորիզոնական և 4 միավորով զիջում է առաջատար «Ունիոնին»։
«Ֆրայբուրգը» 18 միավորով 3-րդ տեղում է։























































