Հոկտեմբերի 13-ին ՊՍՎ-ն սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթեց «Ցյուրիխին» Եվրոպայի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում։
Էյնդհովենի թիմի ավագ Կոդի Գակպոն այս մրցաշրջանում իր արդյունավետ գործողությունների թիվը հասցրեց 24-ի:
Նիդեռլանդացի վինգերն այս մրցաշրջանի 17 խաղում խփել է 13 գոլ և կատարել 11 արդյունավետ փոխանցում:
Դա Գակպոյին թույլ է տվել շրջանցել «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին և դառնալ Եվրոպայի լավագույն 7 լիգաների մրցաշրջանի ամենաարդյունավետ խաղացողը՝ գոլ + փոխանցում համակարգով։ Հոլանդը 13 խաղում ունի 23 (20+3) միավոր։