«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացող։
«Ֆրանկֆուրտի Այնտրախտի» դեմ խաղում (3:2) կորեացին դուբլ ձևակերպեց։
Նշենք, որ գերմանական թիմի հետ խաղում հարձակվողի երկրորդ գոլը ճանաչվել է մրցաշարի շաբաթվա լավագույն գոլ։
Բացի Սոնից, Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի մրցանակին հավակնել են Ռոբերտո Ֆիրմինոն (Լիվերպուլ), Սիմոն Մինյոլեն (Կլուբ Բրյուգե) և Օմեր Ացիլին (Մաքաբի Հայֆա):
























































