«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կարծում է, որ «Բարսելոնան» երկար կհիշի իր թիմի հետ խաղը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրում ոչ-ոքիից (3:3) հետո։
«Ռևանշ վերցնել ո՞ւմից.․․ Նրանցից, ովքեր Իսպանիայում ինձ անվանել են Կատենաչիոյի մարզի՞չ: Այն, թե ինչպես են իմ թիմերը խաղում, շատ բան է խոսում իմ մասին:
Ես ռևանշ վերցնելու կարիք չունեմ։ «Բարսան» մեկ ոչ-ոքի ունի Լա Լիգայում, իսկ այժմ նրանք դեռ երկար կհիշեն «Ինտերին»»,- մարզչի խոսքերն է մեջբերում լրագրող Դանիելե Մարին։
Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 12-ին «Բարսելոնայի» տնային մարզադաշտում։ Խաղի ընթացքում Ինձագին մրցավարի կողմից հեռացվեց խաղադաշտից՝ մրցավարների դեմ բողոքելու համար։
Չորրորդ տուրից հետո «Ինտերը» յոթ միավորով զբաղեցրեց երկրորդ տեղը իր խմբում: «Բարսելոնան» վաստակեց չորս միավոր և զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։
























































