«Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը մեկնաբանել է «Ինտերի» հետ ոչ-ոքին (3:3) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրի խաղում։
Իսպանացի կիսապաշտպանը խոստովանել է, որ հիասթափված է այս արդյունքից, քանի որ, նրա կարծիքով, ամառային տրանսֆերներից հետո «Բարսելոնան» պետք է ավելիին հավակներ։
Հիշեցնենք, որ ամռանը իսպանական ակումբին միացան Ռոբերտ Լևանդովսկին, Ռաֆինյան, Ժյուլ Կունդեն, Մարկոս Ալոնսոն, Անդրեաս Քրիստենսենը, Ֆրանկ Կեսսիեն և Հեկտոր Բելերինը։
«Մենք բարդ խումբ ստացանք, բայց ամառային այս տրանսֆերներից հետո պետք է ձգտեինք ավելիին։ Մենք դեռ փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորություններ ունենք, բայց՝ միայն մաթեմատիկական հնարավորություն»,- Բուսկետսի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։























































