«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում «Բրյուգեի» հետ ոչ-ոքին (0:0).
«Մենք վտանգավոր պահեր ունեինք և բարձր ինտենսիվությամբ խաղացինք։ Ես կասեի, որ դա մրցաշրջանի մեր լավագույն խաղերից մեկն էր:
«Ատլետիկոյի» ֆուտբոլիստները հանգիստ էին, բայց գոլ չխփեցին։ Դարպասապահները ֆուտբոլում են` դարպասները փրկելու համար, և ես կարծում եմ, որ մենք շատ ավելի լավ խաղացինք, քան «Բրյուգեի» հետ արտագնա խաղում, այնպես որ ես դրական եմ տրամադրված»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Into the Calderon-ը:
Չեմպիոնների լիգայի ծմբային փուլում չորս տուրից հետո «Բրյուգեն» 10 միավորով գլխավորում է B խումբը: «Ատլետիկոն» 4 միավորով 3-րդ տեղում է: Բելգիական ակումբը երաշխավորել է իր տեղը մրցաշարի փլեյ-օֆֆում:
























































