Բելգիական «Բրյուգեի» դարպասապահ Սիմոն Մինյոլեն ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո իր կարծիքն է հայտնել։
Վանդա Մետրոպոլիտանո մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0։0 հաշվով։
«Մենք փլեյ-օֆֆում ենք։ Մեր երազանքն իրականացավ. թիմը պայքարեց և հասավ դրան: Սակայն մեր ճանապարհորդությունը դրանով չի ավարտվում, մենք կփորձենք հնարավորինս հեռու գնալ»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Խմբային փուլի ավարտից երկու տուր առաջ «Բրյուգեն» վաստակեց տասը միավոր և ժամանակից շուտ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։ Հինգերորդ տուրում բելգիական ակումբը սեփական հարկի տակ կընդունի «Պորտուին»։
























































