Սերբիայի հավաքականը դարձավ վոլեյբոլի կանանց Աշխարհի առաջնության եզրափակչի առաջին մասնակիցը։
Սերբ վոլեյբոլիստները հաղթեցին ԱՄՆ-ի հավաքականին։
Լեհական Գլիվիցեում կայացած հանդիպումն ավարտվել է 3-1 հաշվով (25:21, 25:20, 17:25, 25:23) հօգուտ Աշխարհի գործող չեմպիոնների։
Աշխարհի առաջնության եզրափակիչում Սերբիայի հավաքականը կհանդիպի Իտալիա-Բրազիլիա հանդիպման հաղթողի հետ։ Ամերիկացիները կխաղան երրորդ տեղի համար։