Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) նախագահ Էդնալդո Ռոդրիգեսը հաստատել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է «Պալմեյրասի» գլխավոր մարզիչ Աբել Ֆերեյրային, «Ֆլամենգոյի» մարզիչ Դորիվալ Ժունիորին և «Ֆլումինենսեի» մարզիչ Ֆերնանդո Դինիսին:
«Բրազիլական ֆուտբոլում կան շատ գերազանց մարզիչներ։ Անարդար կլինի խոսել միայն մի քանիսի մասին։ Ես ոչինչ չեմ ուզում մոռանալ։ Ես հաստատում եմ Դորիվալի, Դինիսի և Աբելի անունները, բայց պետք է նշեմ ևս 10-ը։
Այս պահին մենք կենտրոնացած ենք ընթացիկ խնդիրների վրա, և Տիտեն շատ լավ է ղեկավարում ազգային հավաքականը։ Այս հարցը կքննարկվի Աշխարհի առաջնությունից հետո»,- մեջբերում է Ռոդրիգեսին Globoesporte-ը։
Տիտեն, ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, կլքի Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնությունից հետո։