Ուկրաինան միացել է Իսպանիային և Պորտուգալիային՝ 2030 թվականի Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունը հյուրընկալելու համատեղ հայտով: Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել են Իսպանիայի և Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիաները։
«Մեր հայտը այլևս բացառապես իբերական չէ, դա եվրոպական հայտ է», — ասել է Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախագահ Լուիս Ռուբիալեսը:
«Համոզված եմ, որ մեր հայտը շատ ավելի լավն է, քան նախկինում էր։ Ֆուտբոլը գլոբալ է, և եթե այն կարող է փոխել մարդկանց կյանքը այսքան առումներով, ապա այն պետք է օգտագործել ի բարօրություն»,- հավելել է Ռուբիալեսը։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FPF) նախագահ Ֆերնանդո Գոմեշը նշել է, որ ՈՒԵՖԱ-ն «ամբողջությամբ սատարում է» Ուկրաինային համատեղ հայտում ներառելու որոշմանը։
Եգիպտոսը, Հունաստանը և Սաուդյան Արաբիան, ինչպես նաև Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին ևս համատեղ հայտ են ներկայացրել 2030 թվականի Աշխարհի առաջնությունն անցկացնելու համար: