«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին մեկնաբանել է Չեմպիոնների լիգայում Հայիֆայի «Մաքաբիի» նկատմամբ տարած հաղթանակը (3-1).
«Յուվենտուսի» բախտը բերեց: Խաղից հետո հանդերձարանում լռություն էր տիրում, որն ինքնին ամեն ինչի մասին խոսում էր: Խաղի ավարտից 15 րոպե առաջ մենք դուրս եկանք խաղից: Գոլից անմիջապես հետո մենք վախեցանք, իսկ վախով խաղալը շատ վտանգավոր է: Մենք ցանկանում էինք չափազանց գեղեցիկ խաղալ:
Դի Մարիան հիանալի ֆուտբոլիստ է, լավ փոխանցումներ է կատարում: Նա առանձնահատուկ խաղացող է, լավ է իրեն դրսևորում բացակայությունից հետո: Ռաբյո՞ն. նա շատ է հասունացել: Դեռ աճելու տեղ ունի, պետք է կատարելագործվել:
«Յուվենտուսը» վերադարձե՞լ է. մեզ պետք է քայլ առաջ կատարել: Վլախովիչն այսօր իրեն լավ դրսևորեց տեխնիկական մակարդակի առումով, բայց չկարողացավ ոչ մի գոլ խփել, չնայած 4 պահ ուներ: Պետք է աշխատենք փոխանցման արագության վրա:
Հիմա մենք պետք է հաղթենք Իսրայելում, իսկ հետո կտեսնենք՝ ինչ կլինի Լիսաբոնում»,- Ալեգրիի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
























































