Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 5։0 հաշվով հաղթեց «Կոպենհագենին»։
Հաշիվը 7-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Էրլինգ Հոլանդը՝ մանչեսթերյան ակումբի կազմում աչքի ընկնելով 8-րդ անընդմեջ խաղում։
32-րդ րոպեին նորվեգացին հաշիվը դարձրեց 2։0։ 40-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Դավիթ Խոչոլովան դարձավ ինքնագոլի հեղինակ։ Առաջին խաղակեսից հետո Հոլանդը փոխարինվեց՝ խաղադաշտում տեղը զիջելով Պալմերին։
55-րդ րոպեին Ռիհադ Մահրեզը հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածն ու հաշիվը դարձրեց 4։0։ 76-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ նաև Խուլիան Ալվարեսը։