Կատարում կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքների համար ծախսվել է 208 միլիարդ եվրո: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Մրցաշարի հաղորդակցությունների գծով տնօրեն Ֆատմա Ալ-Նուայմին բացատրել է, որ գումարները ծախսվել են նոր ճանապարհների, մետրոյի, օդանավակայանի, հյուրանոցների և տուրիստական այլ օբյեկտների կառուցման համար:
Նշվում է՝ այս ամենի կառուցումը նախատեսված է եղել նախքան ֆուտբոլի ԱԱ-ն անցկացնելու իրավունքը ստանալը:
Նշվում է, որ միայն 6,75 միլիարդ եվրոն է ծախսվել մարզադաշտերի, թիմերի բազաների և երկրպագուների համար նախատեսված տեղերի կառուցման համար: Կատարն առաջնության անցկացման համար 7 բոլորովին նոր, ժամանակակից մարզադաշտեր է կառուցել, ինչպես նաև մոդերնիզացրել է հին «Հալիֆա» միջազգային մարզադաշտը: Նշվում է, որ Ռուսաստանում անցկացված նախորդ առաջնության համար ընդունող երկիրը 13,2 մլրդ եվրո է ծախսել: