Լեհաստանի դարպասապահ Վոյցեխ Շչեսնին խոսել է Ուելսի նկատմամբ իր ազգային հավաքականի տարած հաղթանակի մասին (1:0).
«Դուք ինքներդ ամեն ինչ տեսաք. ծանր, ես կասեի ֆիզիկապես լարված խաղ էր: Մրցակիցը լավ սկսեց, նույնիսկ որոշ ժամանակ տիրեց նախաձեռնությանը։ Բայց պաշտպանությունում մենք գրեթե անթերի խաղացինք, կարողացանք կոմպակտ ֆուտբոլ ցուցադրել։
Այո, սա ամենադիտարժան խաղը չէ, այլ որակյալ հանդիպում։ Մենք ցանկանում էինք, և հասանք նրան, որ աշխարհի առաջնությանը մոտենանք հաղթական ալիքով»,- Լեհաստանի հավաքականի դարպասապահի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։