Այսօր ընկերական խաղի շրջանակում Հավրում հանդիպեցին Բրազիլիայի և Գանայի հավաքականները։
Հանդիպումն ավարտվեց աշխարհի հնգակի չեմպիոնների հաղթանակով՝ 3-0 հաշվով։ Բրազիլացիների կազմում աչքի ընկան Մարկինյոսն ու Ռիշարլիսոնը․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ։
Նշենք, որ Նեյմարը երկու գոլային փոխանցում է կատարել Ռիշարլիսոնին Բրազիլիա-Գանա ընկերական խաղում:
ԱԱ-2022-ում Բրազիլիան կխաղա G խմբում Սերբիայի, Շվեյցարիայի և Կամերունի հետ: Գանայի հավաքականը հայտնվել է H քառյակում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Պորտուգալիայի, Ուրուգվայի և Հարավային Կորեայի հավաքականները։