Վրաստանի հավաքականի կազմում այսօր հերթական գոլը խփեց Խվիչա Կվարացխելիան։
21-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը գոլի հեղինակ է դարձել Հյուսիսային Մակեդոնիայի դեմ Ազգերի լիգայի 5-րդ տուրի խաղում (2:0):
Ազգերի լիգայում Խվիչան 5 խաղում խփել է 4 գոլ։ Ռմբարկուների ցուցակում Խվիչայից միայն առաջ է նորվեգացի Էրլինգ Հալանդը, ով դարձել է 5 գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում «Նապոլիի» կազմում անցկացրած 9 հանդիպումներում Կվարացխելիան դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։