Ազգերի լիգայի D լիգայի խմբային փուլի խաղում Էստոնիայի հավաքականը սեփական հարկի տակ հաղթեց Մալթայի ընտրանուն։
Էստոնացիները հաղթեցին 2։1 հաշվով։
Այս հաղթանակը թիմին թույլ տվեց խմբում զբաղեցնել առաջին տեղը և հաջորդ մրցաշրջանում C լիգայում հանդես գալու իրավունք նվաճել։
Էստոնիան և Մալթան ունեն 7-ական միավոր, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ավելի բարձր են էստոնացիները։ Բացի այդ, Էստոնիան մեկ խաղ պակաս է անցկացրել․ հաջորդ խաղում նրանք կխաղան խմբի աութսայդեր Սան Մարինոյի հետ (0 միավոր)։