Ազգերի լիգայի C լիգայի 4-րդ խմբի 5-րդ տուրի խաղում հանդիպեցին Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները։
Վրաստանի հավաքականը մրցակցից ուժեղ գտնվեց՝ հաղթելով 2:0 հաշիվը:
Հանդիպման 35-րդ րոպեին Բոյան Միովսկին գրավեց սեփական դարպասը։ 64-րդ րոպեին վրացիների առավելությունը կրկնապատկեց «Նապոլիի» ֆուտբոլիստ Խվիչա Կվարացխելիան։
Այս խաղից հետո Վրաստանի հավաքականը խմբում 13 միավորով զբաղեցնում է 1-ին տեղը, Հյուսիսային Մակեդոնիան 2-րդն է՝ 7 միավորով։