Նիդեռլանդների հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է իր թիմի անպարտելիության շարքը։
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ում Չեխիայի հավաքականին պարտվելուց հետո «նարնջագույնները» նոր մարզչի գլխավորությամբ 14 հանդիպում անընդմեջ չեն պարտվել։
«Արդյո՞ք մենք խմբում առաջին տեղը կզբաղեցնենք, եթե նույնիսկ պարտվենք Բելգիային․․․ Եթե շարունակենք հաղթել, ապա կհաղթենք նաև Աշխարհի առաջնությունում»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Վան Գալը:
Հիշեցնենք, որ երեկ Նիդեռլանդների հավաքականը արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթել է Լեհաստանին: