Ավստրիայի հավաքականի և «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան վնասվածք է ստացել Ազգերի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի՝ Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղում (0-2): Այս մասին հայտնում է Football Espana-ն:
30-ամյա ֆուտբոլիստը 70-րդ րոպեին փոխարինվել է վնասվածքի պատճառով: Վնասվածքը դժվար թե լուրջ բնույթ կրի:
Նշենք՝ այդ խաղում վնասվածքներ են ստացել նաև Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ Միկ Մենյանն ու Ժյուել Կունդեն:
Ավստրիան Ա լիգայի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում՝ 5 խաղից հետո վաստակած 4 միավորով: Ֆրանսիան 5 միավորով 3-րդ տեղում է: Առաջարը Խորվաթիայի ընտրանին է՝ 10 միավորով, երկրորդ տեղում Դանիան է (9):