Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկուի մրցանակը ստանալու մասին:
Հարձակվողը Պորտուգալիայի հավաքականի կազմում 189 հանդիպման է մասնակցել 117 գոլի հեղինակ՝ շրջանցելով իրանցի Ալի Դայեիին, որը 109 գոլ է խփել.
«Ես ուրախ եմ: Արդեն սկսել էի կարոտել մրցանակները: Հպարտ եմ նրանցով, ում հետ խաղացել եմ և դեռ կխաղամ»,- ՄՅՈՒ-ի հարձակվողի խոսքերն է փոխանցում ESPN-ը: