Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ստացել է ազգային հավաքականների մակարդակով լավագույն ռմբարկուի մրցանակը։
Ֆուտբոլիստը 189 խաղում խփել է 117 գոլ։ Նա շրջանցել է իրանցի Ալի Դաեիի ցուցանիշը, ով խփել է 109 գոլ։
«Հպարտ եմ, որ ստացել եմ նման մրցանակ: Երբեք չէի մտածում, որ մի օր կկարողանամ անել դա։ Ես շնորհակալ եմ բոլորին, ովքեր կարևոր դեր են խաղացել իմ կարիերայում։ Կրիշը դեռ մի քիչ էլ աղմուկ կբարձրացնի»,- ասել է Ռոնալդուն Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ:
37-ամյա ֆուտբոլիստը Պորտուգալիայի հավաքականում հանդես է գալիս 2003 թվականից։