«Այաքսի» պաշտպան Դեյլի Բլինդը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի երկրորդ տուրում «Լիվերպուլից» կրած 1-2 հաշվով կրած պարտությունը։
«Կարող եմ գովել բոլորին այս երեկո ունեցած մարտական տրամադրվածության համար, բայց դա բավարար չէր։ Չենք կարող բավարարված լինել սրանով։ Պատրաստ չէինք խաղը մեր վերահսկողության տակ վերցնել անհրաժեշտ ձևով, չկարողացանք այն մեր ձեռքը վերցնել»,- Բլինդի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի կայքը։
























































