«Պալմեյրասը» ոչ-ոքի է խաղացել «Ատլետիկո Պարանաենսեի» հետ Լիբերտադորեսի գավաթի կիսաեզրափակչի պատասխան խաղը: Հանդիպումը կայացել է Սան-Պաուլուում և ավարտվել 2-2 հաշվով:
Խաղի ընթացքում «Պալմեյրասը» 2-0 հաշվով առաջ է եղել հաշվի մեջ՝ Գուստավո Սկարպայի և Գուստավո Գոմեսի գոլերի շնորհիվ: Հյուրերը պարտությունից խուսափել են Պաբլո Տեյշեյրայի և Միգել Տերանսի գոլերի շնորհիվ:
Առաջին կեսի վերջնամասում տանտերերի կազմում կարմիր քարտ է ստացել Մուրիլոն:
Առաջին խաղում «Ատլետիկո Պարանաենսեն» նվազագույն հաշվով հաղթանակ էր տարել, այդ իսկ պատճառով երկու խաղերի արդյունքում դուրս է եկել եզրափակիչ: Մրցաշարի երկրորդ ֆինալիստը կլինի «Ֆլամենգո»-«Վելես Սարսֆիլդ» զույգի հաղթողը: