«Նասիոնալը» Ուրուգվայի առաջնության 4-րդ տուրի խաղում հաղթել է «Պենյարոլին»։
Հանդիպումն ավարտվել է 3:1 հաշվով։ Գոլերից մեկը հեռահար գեղեցիկ հարվածով խփեց 35-ամյա Լուիս Սուարեսը։
«Նասիոնալ»-«Պենյարոլ» հանդիպումները հայտնի են որպես ուրուգվայական ֆուտբոլի Կլասիկո: Ուրուգվայի Պրեմիեր լիգայի կլաուսուրայի շրջանակներում «Նասիոնալը» 15 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին տեղը, «Պենյարոլը» 8-րդն է։
Վերջինիս կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Նիկոլաս Ռոսսի Մարաշլյանը՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 72-րդ րոպեին։