«Մանչեսթեր Սիթին» պատրաստվում է բողոքարկել ՈՒԵՖԱ-ի կողմից ակումբին երկու տարով Եվրագավթներում որակազրկման որոշումը CAS-ում:
«Քաղաքաբնակները» կխնդրեն Սպորտի Արբիտրաժային դատարանին `հաշվի առնել նաև ՊՍԺ-ի հովանավորչական գործարքները: Անգլիական ակումբի ղեկավարությունը կարծում է, որ ՈւԵՖԱ-ի հետաքննությունը այլ կերպ է վերաբերվում փարիզցիներին: «Մանչեսթեր Սիթին» չի հասկանում, թե ինչու ՊՍԺ-ն չի պատժվել հարձակվողներ Նեյմարի և Կիլիան Մբապեի խոշոր տրանսֆերների համար:
Անգլիացիները ցանկանում են ստուգել նաև «Յուվենտուսի» և «Jeep»-ի հովանավորչական պայմանագիրը, որը պատկանում է ակումբի սեփականատեր Անդրեա Ագնելիի ընտանիքին: Հարկ է նշել, որ թուրինցիների հովանավորչական վճարումները աճել են 20,7 միլիոն ֆունտով ավտոմոբիլային կոնցեռնի կողմից: