Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը վստահ է, որ «Կրասնոդարը» կկարողանա պայքարել ՌՊԼ-ի մեդալների համար։
«Ամեն ինչ հնարավոր է։ Մենք պետք է ձգտենք դրան։ Մենք հիմա լավ գրաֆիկ ունենք։ Բայց չեմ կարող ասել, որ յուրաքանչյուր հաղթանակ հեշտ է տրվում։
Նույն «Տորպեդոյի» հետ խաղից հետո կարող է թվալ, թե մենք հանգիստ հաղթեցինք նրանց։ Բայց այս մրցակիցը, թեև աղյուսակի վերջին հորիզոնականում էր, շատ լուրջ մրցակցություն ցուցաբերեց։
Այո, մենք բավականին արագ առաջ անցանք հաշվի մեջ, երկրորդ խաղակեսում հաղթեցինք 3-0 հաշվով, բայց դա հեշտ չէր: Նրանք շատ սխալներ թույլ տվեցին։ Չգիտեմ ինչի հետ էր դա կապված, բայց ընդմիջումից հետո դժվար էր շարժվել։ Գուցե հոգնածությունն էր զգացնել տալիս: Բայց սա պետք է շտկել, եթե մենք ցանկանում ենք հետագա հաղթանակներ տանել»,- Սպերցյանին է մեջբերում «Известия»-ն: :