ՌՊԼ 7-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Տորպեդոյին» ու 4-1 հաշվով հաղթանակ տարավ։
31-րդ րոպեին հյուրերին հաշվի մեջ առաջ մղեց Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը, իսկ 44-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը դուբլ ձևակերպեց։
Սպերցյանը ստացել է 8,4 միավոր, որը 4-րդ ցուցանիշն է խորհրդանշական թիմում ընդգրկված ֆուտբոլիստների շրջանում։
Սպերցյանը ճանաչվել է նաև երեկ կայացած հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։