Դանիայի առաջնության 7-րդ տուրի շրջանակում «Ռանդերսը» սեփական հարկի տակ ընդունել էր «Օլբորգին»։
Հանդիպումն ավարտվեց «Ռանդերսի» հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Տանտերերի կազմում երկրորդ խաղակեսում՝ 73-րդ րոպեին, փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Էդգար Բաբայանը։
Այս տուրից հետո «Ռանդերսը» 15 միավորով 2-րդն է մրցաշարային աղյուսակում։
























































