«Ինտերի» և «Բարսելոնայի» նախկին խաղացող Բալդե Կեյտան մոտ է Մոսկվայի «Սպարտակ» տեղափոխվելուն։
Ֆուտբոլիստը կարող է պաշտոնապես հայտավորվել կարմիր-սպիտակների կազմում մինչև հաջորդ շաբաթվա սկիզբ։
Metaratings-ի տեղեկություններով՝ «Սպարտակն» այժմ համակարգում է 27-ամյա սենեգալցու տրանսֆերի վերջնական մանրամասները։ Հիշեցնենք, որ Կեյտան ազատ գործակալi կարգավիճակ ունի։
Բալդեի վերջին ակումբը եղել է իտալական «Կալյարին», որտեղ ֆուտբոլիստն անցկացրել է նախորդ մրցաշրջանը: Նա Սենեգալի հավաքականի ֆուտբոլիստ է։
























































