Գերմանացի կիսապաշտպան Մաքս Մայերը, ով հանդես է եկել Գելզենկիրխենի «Շալկեում» և Լոնդոնի «Քրիստալ Փելասում», կարիերան կշարունակի Շվեյցարիայի առաջնությունում։
Ֆուտբոլիստը տեղափոխվել է «Լյուցեռն», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերի միջև աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը։
Հարկ է նշել, որ Մայերը Գերմանիայի հավաքականում խաղալուփորձ ունի։ Բունդեսթիմի կազմում կիսապաշտպանը չորս հանդիպում է անցկացրել և մեկ գոլ ունի իր ակտիվում։
Մաքսի նոր ակումբը՝ «Լյուցեռնը», ներկայումս Շվեյցարիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է յոթերորդ տեղը։
























































